Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հայաստանի հանրային առողջության ամսական զեկույց 1-12.2006

Ծխախոտի գովազդի առկա խնդիրները հայաստանում

Այս աշխատությունը մշակվել է «Հանրային առողջության հայկական միավորում» հասարակական կազմակերպության հետազոտական խմբի կողմից` «Հասարակական առողջապահության հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ, Միջազգային զարգացման հետազոտական կենտրոնի/ Ծխախոտի վերահսկման միջազգային հետազոտության /ՄԶՀԿ/ԾՎՄՀ Կանադա/ կողմից աջակցվող  «Ծխախոտի գովազդի օրենսդրության միջազգային փորձը և դրա գործնական կարևորությունը Հայաստանի համար» հետազոտական ծրագրի շրջանակում: Այն ունի տեղեկատվական և ուղեցույցային  բնույթ: 

 

Հետազոտությունը նպատակ է ունեցել ուսումնասիրել Հայաստանում Ծխախոտի դեմ պայքարի մասին շրջանակային կոնվենցիայի 13-րդ հոդվածի` ծխախոտի արտադրատեսակների գովազդի, վաճառքի խթանման, հովանավորության  արգելմանն առնչվող,  առկա օրենսդրական դաշտը և, միջազգային փորձից ելնելով, մշակել Հայաստանում հակածխախոտային օրենսդրության կատարելագործմանն ուղղված առաջարկություններ` նշված հոդվածի  պահանջներին  համապատասխան: Այն ներառում է ընդհանուր տեղեկություններ ծխախոտի սպառման, ծխախոտի օգտագործման վերահսկման ներկա իրավիճակի և գործող  օրենսդրության, մեդիա քլիփինգի (մամուլի տեսության) ընդհանուր արդյունքների, հարցման վերլուծության ընդհանուր արդյունքների վերաբերյալ, որոնք իրականացվել են 2005-2006թթ.` գնահատելու հարցվողների տեղեկացվածության մակարդակը Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի գովազդն արգելող օրենսդրության վերաբերյալ,  հարցվողների վերաբերմունքը օրենսդրության մեջ ծխախոտի գովազդի համընդհանուր արգելմանն ուղղված բարեփոխումների և փոփոխությունների նկատմամբ:

Կատարված հետազոտությունների, ուսումնասիրությունների, դիտարկումների հիման վրա ներկայացվել են նաև օրինակներ միջազգային օրենսդրության  առաջադեմ փորձից, հաշվի առնելով Հայաստանում  առկա ծխախոտի վերահսկմանն ուղղված օրենսդրության բարելավման, ընդունված օրենքների արդյունավետ կիրարկումն ապահովող անհրաժեշտ քայլերը: 

 

Այս աշխատությունը նախատեսված է քաղաքականություն մշակողների, այդ թվում բարձրաստիճան պաշտոնյաների, Ազգային ժողովի պատգամավորների, քաղաքականություն իրականացնողների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության համար:  Սույն  աշխատությունը  մշակել են`

 

Հ. Մարգարյանց /Ծրագրի տնօրեն/

Ա. Բազարչյան /Ծրագրի խորհրդատու/

Զ. Դարբինյան /Հետազոտող/

Ա. Դավիդյանց /Հետազոտող/

 

Ներածություն

 

Աշխարհի շատ երկրներում /Հայաստանը բացառություն չէ/, ծխախոտի օգտագործումը և ծխախոտի օգտագործման պատճառով առաջացած հիվանդությունների ու մահացության դեպքերի բարձր գերակայությունը լուրջ առողջապահական և տնտեսական խնդիրներ է առաջացնում: Ծխախոտի օգտագործումը 1.2 միլիոն մարդկանցi /մահացու բոլոր դեպքերի 14 %/  մահվան պատճառ է դառնում Եվրոպայի տարածաշրջանում: Եթե ծխախոտի վերահսկման առավել կայուն միջոցառումներ չձեռնարկվեն, ապա 2020թ. այս թիվը կարող է հասնել 2 միլիոնի /մահացու բոլոր դեպքերի 20%ii/: 

 

Միջավայրում առկա ծխախոտի ծուխը ևս շատ վնասակար է առողջության համար: Պասիվ ծխելը ոչ միայն անհարմարություն, գլխացավ, հազ, աչքի լորձաթաղանթի բորբոքում և այլ հիվանդություններ է առաջացնում, այլ նաև լուրջ հիվանդությունների պատճառ  է: Դրա տարբերությունը սովորական ծխելուց այն է, որ շատ հաճախ այն կամավոր չէ: Այս գլոբալ դրույթները շատ բնորոշ են Հայաստանի համար, ուստի ծխախոտի դեմ պայքարի գործընթացը, ինչպես նաև մեր երկրում նմանատիպ հետազոտությունների իրականացումն անհետաձգելի են և ճիշտ ժամանակին:

 

Ծխախոտի օգտագործումը Հայաստանում 

 

Ծխախոտի սպառումը Հայաստանում հանրային առողջության հիմնական խնդիրներից մեկն է: Ավանդաբար, հայերն օգտագործել են ինչպես ձեռքով փաթաթված /գլանակ/, այնպես էլ արդյունաբերական սիգարետներ: Ծխողների ճնշող մեծամասնությունը տղամարդիկ են: Ներկայում, ծխողների 90%-ն օգտագործում է սիգարետներ: Խորհրդային ժամանակաշրջանում Հայաստանում ծխելու տարածվածության վերաբերյալ տվյալները բացակայում են: 

 

Այսպիսով, իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ մի կողմից, եթե Հայաստանի ցուցանիշը համեմատենք Եվրոպայում դեռահասների շրջանում ծխելու տարածվածության տոկոսային ցուցանիշի հետ, ապա այն այնքան էլ բարձր չէ, բայց մյուս կողմից. շատ բարձր է ծխելու տարածվածության ցուցանիշը մեծահասակների շրջանում, և մասնավորապես` տարածվածության ամենաբարձր ցուցանիշը տղամարդկանց շրջանում է` մոտավորապես 60 %iii: Սա նշանակում է, որ մեր դեռահասները` մանկությունից ի վեր գտնվելով իրենց բարեկամների և շրջապատի ծխի ազդեցության տակ, ու  ենթարկվելով նվաճողական /ագրեսիվ/ գովազդի ազդեցությանը և ծխախոտի անդադար գովազդային արշավների իրականացմանը երիտասարդության շրջանում, դառնում են ծխողներ: 

 

 

 

 

1991թ. անկախություն ձեռք բերելուց հետո Հայաստանում 2004թ. առաջին անգամ իրականացվեց Ծխախոտի գլոբալ հարցում դեռահասների շրջանում /ԳԾՀԴՇ/, այդ իսկ պատճառով հնարավոր չէ տվյալները համեմատել անցյալի հետ: Այդուհանդերձ, այս ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս վերլուծել իրավիճակը ներկայում: 

 

Այսօր, հարցվողներից յուրաքանչյուր չորրորդը կամ փորձել է ծխել, կամ նրանց մի մասը /5.6%/ ծխողներ են: Հսկայական տարբերություն կա տղաների և աղջիկների շրջանում ծխելու տարածվածության ցուցանիշների միջև:   

 

Երբևէ ծխախոտ օգտագործած դպրոցականների գրեթե կեսը փորձել է ծխել շատ վաղ տարիքում /10 տարեկանից ցածր/: 13-15 տարեկանների շրջանում ամենատարածված ծխախոտային ապրանքներն արդյունաբերական արտադրության սիգարետներն են: Գյուղական և քաղաքային որոշ վայրերի դպրոցականների գրեթե մեկ երրորդը նշել են,  որ օգտագործել են ձեռքով պատրաստված սիգարետներ /գլանակներ/: 

 

Ներկայում ծխող ուսանողների շատ քիչ մասն է օգտագործել ծխախոտի այլ տեսակներ. սիգարներ և ավելի հազվադեպ` ծխամորճեր, և հարցվողների շատ փոքր մասն է փորձել ծամել ծխախոտը: Ծխախոտի այսպիսի սպառողները հիմնականում տղաներ են:

 

Ընդհանուր առմամբ, պատկերն ամբողջ երկրի տարածքում այնքան էլ տարբեր չէ /մայրաքաղաք, քաղաքային և գյուղական վայրեր/: 

 

Գովազդը և հայաստանցիները 

 

Գովազդը մեծապես նպաստում է ծխելու տարածվածությանը, և հատկապես ծխելուն դեռահասների շրջանում: Բոլոր փաստարկները, թե իբրև գովազդը չի նպաստում նոր ծխողներ ներգրավելուն, որ ծխախոտի գովազդն ուղղված է ծխողներին «տեղեկատվություն» տրամադրելուն, ամբողջովին անհիմն են: Զանգվածային լրատվամիջոցները շատ մատչելի են երիտասարդության համար /թերթեր, ամսագրեր, ինտերնետ, հեռուստատեսություն, ռադիո, ցուցատախտակներ, գովազդային վահանակներ և այլն/: 

 

Աղյուսակ Գ-ն ցույց է տալիս 2004թ. Հայաստանում անցկացված Ծխախոտի գլոբալ հարցում դեռահասների շրջանում /ԾԳՀԴՇ/ տվյալները:  

 

 

Երեխաների երկու երրորդից ավելին /65.4%/ նկատել են ծխախոտի վերաբերյալ հաղորդագրություններ հեռուստատեսությամբ /Աղյուսակ Գ/: Մոտավորապես նույն քանակությամբ հարցվողներ նկատել են դրանք թերթերում և ամսագրերում /57.2%/, նաև գովազդային վահանակների վրա /63%/: Տասը հարցվողից ավելի քան չորսը /41.6%/ նկատել են ծխախոտի վերաբերյալ հաղորդագրություններ սպորտային միջոցառումների ժամանակ և ուսանողների կեսը /51.3%/ տեսել են այդպիսի հաղորդագրություններ սոցիալական միջոցառումների ժամանակ: Ամենացածր տոկոսը կինոթատրոններին է բաժին ընկնում /40.8%/:  Տասը տղաներից յոթը /69.5%/ նշել են, որ տեսել են ծխախոտի վերաբերյալ հաղորդագրություններ հեռուստատեսությամբ և գրեթե նույն քանակությամբ տղաներ /66.7%/ նշել են գովազդային վահանակները, իսկ աղջիկների համար այս երկու դեպքերը հետևյալ պատկերն ունեն. հեռուստատեսությամբ` 62.0% և գովազդային վահանակներով` 60.4%: Երևանում տասը տղաներից ինը /87.5%/ տեսել են ծխախոտի վերաբերյալ հաղորդագրություններ գովազդային վահանակներով, որը երկու անգամ ավելի է, քան գյուղերի /51.3%/ և այլ քաղաքների /57.3%/ ուսանողների մոտ:  Առավել հաճախ դպրոցականները նշել են, որ վերջին տարվա ընթացքում իրենք տեսել են ծխախոտի վերաբերյալ հաղորդագրություններ հեռուստատեսությամբ, մինչդեռ ծխախոտի գովազդը հեռուստատեսությամբ և ռադիոյով արգելված է /2002թ. օգոստոսից, «Գովազդի մասին» ՀՀ օրենքի համաձայնiv/: Ակնհայտ է, որ հեռուստատեսությամբ և ռադիոյով ծխախոտի գովազդի արգելման մասին օրենքը Հայաստանում չի գործում իր ողջ ուժով:  Երեխաների երկու երրորդը նկատել են ծխախոտի վերաբերյալ հաղորդագրություններ գովազդային վահանակների վրա և մայրաքաղաքի ուսանողները տեսել են դրանք գրեթե երկու անգամ ավելի հաճախ:  Երեխաների մոտավորապես կեսը նկատել են գովազդը գրեթե ամենուր. թերթերում, ամսագրերում, կինոթատրոններում, սպորտային միջոցառումների ժամանակ և այլն: Չծխողների մեջ յուրաքանչյուր տասներորդը և տասը ծխող երեխաներից յուրաքանչյուր երրորդը նշել են, որ իրենք ունեն անձնական իրեր, որոնց վրա կան  ծխախոտային «բրենդեր» կամ «լոգոտիպեր»: Նույնիսկ ավելին, որոշ հարցվողներ ասել են, որ ծխախոտային ընկերությունների ներկայացուցիչներն իրենց անվճար սիգարետներ են առաջարկել, և այս փաստը նշվել է և տղաների, և աղջիկների կողմից:

 

Միջազգային փորձ

 

Ծխախոտի գովազդի ազդեցությունը երիտասարդների վրա Միջազգային փորձի վերլուծությունը ցույց է տալիս, որ առանձին և ոչ համակարգված գործողությունները չեն ունենում որևէ ակնկալվող կանխարգելիչ ազդեցություն այն երիտասարդների վրա, որոնք ծխում են կամ հակված են սկսել ծխելը: Միայն հատուկ նպատակային միջոցառումների համակցությունը, ինչպիսին են ծխախոտին առնչվող առողջապահական կրթությունը, երիտասարդության հանրային տեղեկացվածության ծրագրերը և ծխախոտի գովազդի համընդհանուր արգելքը, կարող են իրոք ազդել դեռահասների ծխելու  վրա: Ծխախոտի գովազդի արգելումը պետք է լինի համընդհանուր և հնարավորինն առավելագույն կերպով պետք է ուղղված լինի ծխելուն նպաստող գործողությունների դեմ /տես հաջորդ պարբերությունները/: Ծխախոտի արդյունաբերության /գովազդ, նպաստող գործողություններ/ և ծխախոտի դեմ պայքարի առաջամարտիկների միջև հիմնական պայքարն ընթանում է երիտասարդների համար, քանի որ բնակչության հենց այդ խումբն է առավել ընկալունակ ծխախոտի գովազդի նկատմամբ: Ծխախոտի գովազդի արգելքները պետք է ազդեն ծխելու նկատմամբ երիտասարդների վարքագծի և վերաբերմունքի վրա: Ծխախոտի գների բարձրացումը և ծխախոտի գովազդի համընդհանուր արգելումը` ապացույցներից ելնելով, շատ ավելի արդյունավետ միջոցներ են, քան որևէ առանձին կերպով իրականացվող միջոցառում: 

 

Քաղաքական էլիտան և ծխախոտի գովազդը

 

Սույն հետազոտական աշխատանքների շրջանում իրականացվել է հարցում Հայաստանի քաղաքական էլիտայի միջավայրում, ներառյալ ԱԺ պատգամավորները, ԱԺ փորձագետները, գործադիր մարմինների ներկայացուցիչները /կառավարության պաշտոնյաներ/, ՀՀ Նախագահի և կառավարության աշխատակազմերը, նախարարությունները, ՀՀ կառավարությանն առընթեր մարմինները, մշտական գործող հանձնաժողովները, Սահմանադրական դատարանը, Երևանի քաղաքապետարանն ու բոլոր մարզերի մարզպետարանները: 

 

Հետազոտության նպատակն էր բացահայտել հարցվողների իմացության, իրազեկման մակարդակը,  Հայաստանում ծխախոտի դեմ պայքարի իրավիճակում` հատկապես ծխախոտի գովազդի ոլորտում, փոփոխություններն իրականացնելու նկատմամբ  վերաբերմունքն ու պատրաստակամությունը:  

 

Հետազոտությունը ցույց տվեց, որ օրենսդրական մասի հարցմանը մասնակցածների մեծամասնությունը, անկախ Ազգային ժողովում ծխախոտի արդյունաբերության ներկայացուցչությունից բավականին ակտիվ հաղորդակցվում էին հարցում վարողների հետ և լուրջ պատրաստակամություն ցուցաբերեցին` նպաստելու ծխախոտի դեմ պայքարի գործողություններին: Մասնավորապես, նրանք աջակցեցին ծխախոտի գովազդի ընդհանուր սահմանափակումների գաղափարին: 

 

Ինչպես նկարագրված է Աղյուսակ Դ-ում, 10 հարցվողից 8-ը, և որոշ դեպքերում նույնիսկ ավելին, անկախ իրենց զբաղեցրած դիրքից, տեսել են ծխախոտի վերաբերյալ հաղորդագրություններ /գովազդ կամ հովանավորչության և խթանման դեպքեր/ և գովազդային վահանակների վրա, և տպագիր մամուլում: Բոլոր հարցվողների երկու երրորդից ավելին, ներառյալ պատգամավորներ, փորձագետներ, գործադիր մարմնի ներկայացուցիչներ, տեսել է ծխախոտի գովազդ հեռուստատեսությամբ  /հարկ է նշել, որ ծխախոտի գովազդն էլեկտրոնային լրատվամիջոցներով արգելված է 2002թ. օգոստոսից, «Գովազդի մասին» ՀՀ օրենքի համաձայնv/:

 

Այսպիսով, ինչպես ապացուցում է հարցումը, ծխախոտի վերաբերյալ հաղորդագրությունները ներթափանցել են հեռուստատեսություն: Որոշ դեպքերում դրանք չեն ցուցադրվում որպես ուղղակի գովազդ, բայց հեռուստատեսային լսարանն ընկալում է այդ հաղորդագրություններն իբրև ծխախոտի սովորական գովազդ:  Այսպիսով, այդ ոչ պաշտոնական, անուղղակի հաղորդագրությունները հիմնականում հասնում են իրենց □թաքնված նպատակին□` խթանել ծխախոտային արտադրատեսակները հեռուստատեսությամբ: Եվ զարմանալի չէ, որ նույնիսկ ԱԺ պատգամավորները և այլ պաշտոնյաներ ընդունում են, որ բնակչությունը ենթարկվում է հեռուստատեսությամբ ծխախոտային գովազդին: Ինչը երևում է աղյուսակ Դ-ում: 

 

Ինչպես նկարագրված է Աղյուսակ Ե-ում, հարցվողների մեծամասնությունը /ավելին քան կեսը/, հաստատուն կարծիք ունեն, որ ծխախոտի գովազդը պետք է արգելվի : Հարցված 10 պատգամավորից 6-ը գտնում է, որ ծխախոտի գովազդը պետք է արգելվի տպագիր մամուլում: Հարցված տասը պատգամավորից 5-ը գտնում է, որ ծխախոտի գովազդը պետք է արգելվի հեռուստատեսությամբ: Հարցվողների մեծ մասի այսպես մտածելը կարող է բացատրվել մի քանի գործոնով. 

 

1/ ծխախոտի գովազդի ներթափանցումը, չնայած արգելմանը և, որ մարդիկ կարծում են, որ այն պետք է արգելվի օրենսդրության հզորացման միջոցով,

 

Աղյուսակ Դ

 

 

2/ որոշ հարցվողների համար ծխախոտի դեմ պայքարն առաջնայնություն չէ, ուստի նրանք անտեղյակ են ծխախոտի դեմ պայքարի օրենսդրության իրավիճակից և, երբ տեսնում են այդպիսի գովազդ հեռուստատեսությամբ, կարծում են, որ դրանց վերաբերյալ որևէ արգելք չկա:    

 

Հարցվող պատգամավորների 32%-ը պատասխանել են, որ հեռուստատեսությամբ ծխախոտի գովազդն արդեն արգելվել է օրենսդրության համաձայն :  

 

Հարցվող պատգամավորների 15%-ն այն կարծիքին են, որ ծխախոտի գովազդը չպետք է արգելվի հեռուստատեսությամբ : 

Հնարավոր է, որ գոյություն ունի  ծխախոտի արդյունաբերողների կամ նրանց լոբբիստների ազդեցություն հարցվողների որոշակի խմբի  վրա : Հարցվողների այլ խմբերում համեմատաբար ցածր ցուցանիշ  է նշված հարցի վերաբերյալ :  

 

Այդուհանդերձ, հարցվողների մեծամասնությունն /Աղյուսակ Ե/ աջակցում է ծխախոտի գովազդի ամբողջությամբ արգելմանը : Ամփոփելով անհրաժեշտ է նշել, որ այդ ցուցանիշները կարող են դիտարկվել որպես լավ արդյունքներ:    

 

Սակայն կան նաև այլ արդյունքներ: Պատգամավորների շրջանում չկար միակողմանի կարծիք ԶԼՄ-ների միջոցով ծխախոտի արդյունաբերողների կողմից հովանավորության և վաճառքի խթանման արգելման (50% կողմ, 50% դեմ) վերաբերյալ:  

 

 

Հարցվողների մեծամասնությունը գտնում է, որ ծխախոտի գովազդն ազդում է ծխախոտի սպառման տարածվածության վրա: Այդուհանդերձ, հարցվողների մյուս մասը կարծում է, որ ծխախոտի գովազդը չի նպաստում ծխախոտի օգտագործման տարածվածությանը: Սա կարող է բացատրվել դեռևս գոյություն ունեցող միֆերով և լեգենդներով, որ ծխախոտի գովազդը նպատակաուղղված է ծխողներին, օգնելով նրանց □ճիշտ□ ընտրություն կատարել,  այլ ոչ նոր սպառողների հավաքագրմանը:

 

Ծխախոտի վերաբերյալ հաղորդագրությունների ներթափանցման որոշ եղանակներ Նպատակ ունենալով ուսումնասիրել ծխախոտի վերաբերյալ հաղորդագրությունների հեռուստատեսային էկրանների վրա հայտնվելու մեթոդներն ու մեխանիզմները, այն պարագայում, երբ ծխախոտի գովազդը հեռուստատեսությամբ /և ընդհանրապես այլ էլեկտրոնային լրատվամիջոցներով/ արգելված է ՀՀ օրենսդրությամբ,  իրականացվել է մեդիա քլիփինգ /հեռուստատեսություն, ռադիո և տպագիր մամուլ/: Մեդիա քլիփինգի ընթացքում իրականացվել է հեռուստաալիքների մոնիտորինգ.

 

դրանցից երկուսը հեռարձակվում են հանրապետության ամբողջ տարածքով /հանրային «Հ1» և մասնավոր«Հ2»/ և 8-ը մասնավոր հեռուստաալիք է` սահմանափակ հեռարձակմամբ, դրանք կարելի է դիտել մայրաքաղաքում, որտեղ ապրում է հանրապետության ողջ բնակչության 30%-ից ավելին, որոշ մասը հեռարձակվում է մայրաքաղաքին հարակից մարզերում, և դրանցից մեկը հեռարձակվում է նաև հանրապետության մեծությամբ երկրորդ քաղաքում` Գյումրիում: 

 

Անհրաժեշտ է նշել, որ Հայաստանում կան նաև շատ այլ տեղական, մասնավոր կամ տարածքային հեռուստակայաններ` շատ քիչ հեռարձակման տարածքով, որոնք չեն ներառվել քլիփինգի ցանկում:  Եվ մեկ այլ դիտարկում ևս, որ սահմանային որոշ մարզերի բնակչությունը դիտում է նաև հարևան երկրների հեռուստաալիքները /Թուրքիա, Իրան, Վրաստան, Ադրբեջան/: Այս ալիքները ևս չեն ներառվել  քլիփինգի մեջ: Որոշ այլ երկրներ և հեռուստաալիքներ իրավականորեն հեռարձակում են իրենց ծրագրերը Հայաստանում / նրանք ունեն հատուկ լիցենզիաներ, օրինակ` TV1, RTR-Planeta, MIR-TV, MTV, RTR-Cultura (Ռուսաստան), CNN, Euronews/: Այս բոլոր հեռուստաալիքները գրեթե չեն հեռարձակվում ամբողջ հանրապետության տարածքում, դրանք կարելի է դիտել միայն մայրաքաղաքում: Այս ալիքները ևս չեն ներառվել քլիփինգի մեջ: 

 

Մեդիա քլիփինգի /հեռուստատեսությամբ/ արդյունքները ցույց են տալիս, որ ուսումնասիրման ընթացքում չի արձանագրվել ծխախոտային արտադրատեսակների ուղղակի գովազդ: Այդուհանդերձ, ծխախոտին առնչվող հաղորդագրությունները գրանցվել են նորությունների բլոկների ընթացքում, որտեղ կային զեկույցներ, որոնք պատմում էին ծխախոտային ընկերությունների արդյունավետ գործունեության մասին պատմություններ` ցուցադրելով ծխախոտային նոր բրենդներ` ուղեկցված համապատասխան տեքստերով: Տեղական հաջողակ գործարար անձանց և ընկերություններին նվիրված հաղորդումների շարքում, որոշ ծրագրեր ցուցադրում էին ծխախոտային ընկերություններ և խոսում նրանց բարեհաջող գործունեության և աշխատաոճի  վերաբերյալ, ավելին նրանց ծրագրերն ուղղված էին որոշակի լսարանի /մասնավորապես` կանանց/: Այսպիսի ծրագրերի ընթացքում կարևորագույն կետերից մեկն արդյունավետ ձեռնարկությունների աշխատատեղերի քանակը նշելն էր:

 

Հեռուստաէկրանների վրա ներթափանցելու մեկ այլ եղանակը ֆիլմերի հեռարձակման հովանավորչությունն էր: Այսպիսի հովանավորչության դեպքերում, մինչև ֆիլմի ցուցադրումը կամ դրա ընթացքում, տրվում էր կարճ հաղորդագրություն և համառոտ տեքստ այն մասին, որ տվյալ ֆիլմի հեռարձակումը հովանավորվում է տվյալ կոնկրետ ծխախոտային ընկերության կողմից /առանց տվյալ կոնկրետ ծխախոտային ընկերության որևէ բրենդի կամ փաթեթի ցուցադրության/:

 

Մյուս եղանակը հանրային միջոցառումների /օր.` համերգներ/ կամ դրանց վերաբերյալ նորությունների հեռարձակումն է Հայաստանում, որոնք հովանավորվում են ծխախոտի արդյունաբերողների կամ ընկերությունների կողմից: 

 

Ամրագրված է նաև, որ միջազգային սպորտային իրադարձությունների լիցենզավորված հեռարձակման ընթացքում /օրինակ` Ֆորմուլա 1-ի գրան-պրի մրցարշավները, որոնք չեն իրականացվում Եվրոպայում, Փարիզ-Դաքար ռալլին/ հեռուտաէկրաններին կարելի է տեսնել ծխախոտի վերաբերյալ հաղորդագրություններ, սակայն այս հարցը դուրս է տեղական հեռուստաընկերությունների վերահսկման սահմաններից: 

 

«Թաքնված» գովազդի ամենաակնհայտ եղանակը հարցազրույցների իրականացումն է քաղաքական հայտնի գործիչների, պոպ-աստղերի և այլոց հետ` ծխախոտային արտադրատեսակներով /բրենդներով/ գովազդային վահանակների ֆոնի վրա:  

 

Այսպիսով, մեդիա քլիփինգի արդյունքում կարող ենք փաստել, որ չնայած ծխախոտային արտադրատեսակների ուղղակի գովազդի արգելմանը, ծխախոտային ընկերություններն ուղիներ են գտնում Հայաստանում հեռուստաէկրաններին հայտնվելու համար: 

 

Հաշվի առնելով մեդիա քլիփինգի արդյունքները, առաջարկում ենք լրատվամիջոցներում ծխախոտի խթանման և հովանավորչության վերաբերյալ որոշ փոփոխություններ ներառել ՀՀ օրենսդրության մեջ` փոխելով ծխախոտի գովազդի սահմանումը: 

 

Ռադիո քլիփինգը ներառեց FM մի քանի հայտնի ռադիոկայաններ /դրանց որոշ մասը հայտնի է երիտասարդության շրջանում/: Այն ցույց տվեց, որ ծխախոտի վերաբերյալ հաղորդագրությունների ռադիոեթեր ներթափանցելու եղանակները գրեթե նույնն են, ինչ հեռուստատեսությանը /տես վերը նկարագրված եղանակները/: Այդուհանդերձ, կային նաև որոշ առանձնահատուկ ձևեր: Օրինակ` ծխախոտի բրենդների անվանումներն արտասանվում են առանց հստակեցնելու, որ դա ծխախոտի բրենդ է, բայց այդ բառի շեշտադրումից բոլորը գիտեն, որ տեքստի հեղինակները նկատի են ունեցել հենց տվյալ կոնկրետ ծխախոտ արդյունաբերողին կամ տվյալ ծխախոտային արտադրատեսակի անվանումը: Օրինակ, Հայաստանում կա  պատմական հուշարձան, որը հայտնի է յուրաքանչյուր հայի : Միևնույն ժամանակ, կա այդպիսի տեղական սիգարետների բրենդ նույն անվանմամբ և այդ հուշարձանի պատկերով փաթեթավորման վրա: Այսպիսով, երբ հաղորդում է լինում այդ հուշարձանի վերաբերյալ, ամեն անգամ, երբ այդ անվանումը նշվում է տեքստում, որոշակի յուրահատուկ դադար է լինում այդ անվանումը հնչեցնելուց առաջ: Որոշ այլ դեպքերում, պարզապես նշվում են արդյունաբերողների անունները:

 

Այս մեդիա քլիփինգը ներառել է նաև տպագիր մամուլը, ներառյալ 11 օրաթերթ ու շաբաթաթեր և 3 ամսագիր: Անհրաժեշտ է նշել, որ ուղղակի գովազդը տեղական տպագրված մամուլում արգելված չէ: Սակայն կան որոշ սահմանափակումներ: Ծխախոտի վերաբերյալ հաղորդագրությունների տպագրված մամուլ ներթափանցելու եղանակներից մեկը առաջին հերթին ուղղակի գովազդն է, տարատեսակ նորությունները ծխախոտի վերաբերյալ (նորանոր ծխախոտային ապրանքների ներդրման, ցուցահանդեսներին մասնակցելու մասին և այլն), նաև հոդվածների տպագրումը հաջողակ գործարարների մասին, որոնք որոշակի առնչություն ունեն ծխախոտի արդյունաբերության հետ: Երբեմն կարելի է հանդիպել նաև հոդվածների, որոնք քննադատում են ծխախոտի դեմ պայքարի գործողությունները: 

 

Շատ կարևոր է նկարագրել, թե ինչպես է գովազդը ներկայացվում տպագրված մամուլում: Կային դեպքեր, երբ օրաթերթը տպագրվում է հատուկ ներդիրով` բրենդների նկարներով, օրացույցով կամ մրցույթների պայմաններով, որոնց հաղթողները թանկարժեք մրցանակ ստանալու համար օգտագործված փաթեթները պետք է ուղարկեն արդյունաբերողին: 

 

Գունավոր ամսագրերում հնարավոր է տեսնել հայտնի աստղերի, որոնք գովազդում են ծխախոտային արտադրատեսակներ /օրինակ` սիգարներ: Հարկ է նշել, որ սիգարներն այնքան էլ կիրառելի և տարածված չեն Հայաստանում, ուստի ակնհայտորեն սիգարների որոշ ներկրողներ փորձում են խթանել նոր արտադրատեսակի մուտքը հայկական շուկա/:

 

Մեդիա քլիփինգի հիման վրա կարող են կատարվել հետևյալ դիտարկումները: Առկա օրենսդրության պայմաններում` կապված Հայաստանում զանգվածային լրատվամիջոցներով ծխախոտի գովազդի հետ, անհրաժեշտ է նշել, որ ծխախոտի վերաբերյալ հաղորդագրությունների քանակը, ընդհանուր առմամբ, նվազել է ծխախոտի գովազդի առաջին սահմանափակումները ներդնելուց ի վեր: Սակայն առկա օրենսդրության պայմաններում, այնքան էլ դժվար չէ խթանել ծխախոտի վերաբերյալ հաղորդագրությունները հեռուստատեսությամբ, ռադիոյով և տպագրված մամուլով` առանց օրենքի ակնհայտ խախտումների: Հնարավոր է, որ ներկա իրավիճակը, որտեղ առկա է  ծխախոտի վերաբերյալ հաղորդագրությունների ներթափանցումը տեղական զանգվածային լրատվամիջոցներ և որտեղ բնակչությունը ենթարկվում է ծխախոտի արդյունաբերության ազդեցությանը, կարող է բարելավվել հետևյալ ձևով.   

 

անհրաժեշտ է մշակել այնպիսի իրավական մեխանիզմներ, որոնք կսահմանափակեն ծխախոտի վերաբերյալ հաղորդագրությունների ներթափանցումը զանգվածային լրատվամիջոցներ ԾՊՇԿ /FCTC/ հիման վրա, ուժեղացնել օրենսդրության արդյունավետության նկատմամբ վերահսկողությունը,  բնակչությանը կրթել, ինչը ներկայում ենթարկվում է ծխախոտի վերաբերյալ սխալ հաղորդագրությունների ազդեցությանը, նպաստել քաղաքացիական հասարակության մասնակցությանը ծխախոտի դեմ պայքարի միջոցառումներում, ներառյալ մոնիտորինգի, հանրային իրազեկման և այլ միջոցառումների միջոցով: 

 

Որպես եզրակացություն` մինչև առաջարկությունների և համապատասխան միջազգային օրենսդրություններից որոշակի հատվածների ներկայացումը, անհրաժեշտ է նշել հետևյալ կետերը.  

 

  1. Հայաստանում արդեն իսկ առկա է որոշակի օրենսդրություն` կապված ծխախոտի գովազդի, հովանավորչության և խթանման հետ: Չնայած այն փաստին, որ պաշտոնապես Հայաստանը ԾՊՇԿ-ի կողմ է հանդիսանում, և որ իշխանությունները մեծապես նպաստում է ԾՊՇԿ-ում նշված գաղափարների խթանմանը, այնուամենայնիվ որոշ հետաքրքրված կազմակերպություններ, անհատներ գտնում են մի շարք մեխանիզմներ և ուղիներ ծխախոտի հովանավորչության,  խթանման ու գովազդի համար, հմտորեն «շրջանցելով» օրենքները և իրավական սահմանափակումները` առանց դրանք լրջորեն ու բացահայտ խախտելու: 
  2. Ներկա իրավիճակում, մինչ ԾՊՇԿ լիարժեք ներդված չէ, դեռևս շատ են «թույլատրելի» դեպքերը:  
  3. Դրական է այն փաստը, որ քաղաքական էլիտան, ընդհանուր առմամբ, որոշում կայացնողներն ավելի շատ աջակցում են, քան անտեսում ԾՊՇԿ սկզբունքները ծխախոտի գովազդի վերաբերյալ, որը թույլ է տալիս այս բավականին բարդ պատմության մեջ հուսալ «երջանիկ ավարտ»:  
  4. Ինչպես ցույց է տալիս Հայաստանի փորձը, ծխախոտի վերաբերյալ հաղորդագրությունները բավականին հաճախ հրատարակվում են զանգվածային լրատվամիջոցներում` հատկապես տպագիր մամուլում: Պարզ է, որ այդպիսի հաղորդագրությունները չեն կարող իրավականորեն արգելվել: Հակազդելու եղանակն է` հասարակության կողմից ստեղծել համապատասխան միջավայր, որը կպահանջի առավել ջանքեր, մասնակցություն և ժամանակ:   

 

Միջազգային փորձը  


Դժվար է վիճաբանել այն ճշմարտության հետ, որ ծխախոտի գովազդը նպաստում է ծխախոտի վաճառքին: Այդուհանդերձ, ծխախոտի դեմ պայքարի միջոցառումները, որոնք ուղղված են այն գաղափարի իրականացմանը, թե գովազդի արգելքը կհանգեցնի ծխախոտի սպառման /և ծխողների/ կրճատման, լուրջ հակադրության, եթե ոչ ընդդիմության առջև են կանգնում: Ծխախոտի գովազդի արգելքը կամ սահմանափակումը հիմք է հանդիսանում և կհանդիսանա մոտ ապագայի դաժան պայքարի համար: Ծխախոտի լոբբիստներին բնորոշ փաստարկն այն է, որ ծխախոտի գովազդը իբրև չի ավելացնում ծխախոտի վաճառքը: Մեկ այլ վտանգավոր գաղափար, որը հնչեցվել է ծխախոտի արդյունաբերողների կողմից, այն է, որ ծխախոտը միայն ընդլայնում է որոշակի բրենդի համար շուկան ծխողների մեջ` առանց նոր ծխողներ ներգրավելու: 

 

Արտաքին գովազդը


Ծխախոտի արդյունաբերությունը միշտ էլ ակտիվորեն օգտագործել է գովազդային վահանակները, ցուցատախտակները, արտաքին գովազդի այլ տեսակները: Կան դեպքեր, երբ արտաքին գովազդը արգելվում է կամավոր հիմունքներով, օրինակ` երբեմն համաձայնեցվում է չտեղադրել գովազդ դպրոցներին մոտ վայրերում. սա գնահատելի է հոգեբանական տեսանկյունից, սակայն արդյունավետ չէ, ուստի այս ոչինչ չասող համաձայնությունները տպավորիչ չեն երկարատև ժամանակահատվածի համար և չեն աջակցվում  մոնիտորինգի տվյալների համար:  


Խթանումը 


Սովորաբար ծխախոտի խթանումն իրականացվում է վահանակների վրա, տպագրված մամուլի կամ հեռուստատեսային գովազդի միջոցով: Այդուհանդերձ, կան նաև շատ այլ ոչ սովորական, առավել ժամանակակից խթանման □անուղղակի□ ձևեր, օրինակ` սպորտային կամ մշակութային իրադարձությունների հովանավորչությունը, վաճառքի տարածքների յուրահատուկ ձևավորումը, ծխախոտի բրենդների անվանումների օգտագործումը որպես այլ արտադրատեսակների անվանումների բաղադրիչներ /Մարլբորո կլասիկ հագուստ/, արտադրատեսակների տեղադրումը հեռուստատեսությամբ և ֆիլմերի ցուցադրությունների ժամանակ, զանգվածային բաշխումը, վաճառքի խթանման հատուկ ձևերի կազմակերպումը և այլն: 

 

Այնտեղ, որտեղ ուղղակի գովազդն արգելված է, ծխախոտի արդյունաբերողները հայտնաբերում և օգտագործում են □անուղղակի□ գովազդը: Երիտասարդությունն առավել խոցելի դասն է, որի վրա ազդում է այսպիսի գովազդը:

 

Հետազոտություն մի երկրում` գովազդի արգելումից առաջ և հետո  

 

Այս ուսումնասիրությունները նպատակ ունեին համեմատել ծխախոտային արտադրատեսակների սպառումը ծխախոտի գովազդն ամբողջությամբ արգելելուց առաջ և հետո: Չնայած դժվար էր իրականացնել այսպիսի ուսումնասիրություններ` տվյալների հավաքագրման որոշակի անհամապատասխանության կամ արգելքների ոչ բավարար իրականացման պատճառով, սակայն համապատասխանորեն հավաքագրված տվյալները թույլ են տալիս եզրակացնել, որ գովազդի ընդհանուր արգելքը մեծապես կնպաստի ծխելու տարածվածության նվազմանը:

 

 

Եզրակացություններ և առաջարկություններ 

 

Անհրաժեշտ է նշել, որ Հայաստանը, որպես ԾՊՇԿ-ի կողմ, գիտակցում է, որ ծխախոտի գովազդի, խթանման և հովանավորչության համընդհանուր արգելումը կկրճատի ծխախոտային արտադրատեսակների սպառումը:

 

ԾՊՇԿ-ի 13-րդ հոդվածի համաձայն, Հայաստանն իր սահմանադրական սկզբունքների և օրենսդրության հիման վրա պետք է ընդունի համապատասխան օրենքներ և ընթացակարգեր ծխախոտի գովազդի, վաճառքի խթանման և հովանավորչության ընդհանուր արգելման վերաբերյալ 5 տարվա ընթացքում` ԾՊՇԿ-ն Հայաստանում ուժի մեջ մտնելուց հետո /2005թ. փետրվարի 28/: Այն ներառում է նաև արտասահմանյան գովազդը: Հայաստանը ևս պետք է մշակի հաշվետվություններ և զեկույցներ` ԾՊՇԿ-ի 21-րդ հոդվածի համաձայն:   

 

Անհրաժեշտ է հաշվի առնել, քանի որ ծխախոտի արդյունաբերությունն աստիճանաբար կորցնում է իր իշխող դիրքերը աշխարհի զարգացած երկրներում /Մեծ Բրիտանիա և ԵԽ այլ երկրներ, Կանադա, Ավստրալիա/` լուրջ սահմանափակումների և ծխախոտի դեմ պայքարի արդյունավետ արշավների շնորհիվ, միջազգային ծխախոտային արդյունաբերության ուշադրությունն ու քաղաքականությունն արդեն կենտրոնացել են անցումային փուլում գտնվող /օր.` ԱՊՀ անդամ երկրներ/, զարգացող և այլ երկրների վրա:

 

Այսպիսով, Հայաստանը նշված դասի այլ երկրների նման, այժմ գտնվում է ծխախոտի գովազդի ու խթանման արշավների ուժեղ ճնշման ներքո և այդ իրավիճակը կտևի այնքան ժամանակ, մինչև այն ամբողջությամբ կկանխարգելվի ծխախոտի վերահսկման նոր համապարփակ օրենսդրության միջոցով:   

 

Գրականության ցանկ

 

  1. Европейская стратегия борьбы против табака. Европейское региональное бюро Всемирной организации здравоохранения, Копенгаген, 2002 Резюме Стр i  Европейская стратегия борьбы против табака.
  2. Европейское региональное бюро Всемирной организации здравоохранения, Копенгаген, 2002 Резюме Стр i
  3. Հայաստանի բնակչության շրջանում ծխախոտի տարածվածության համահանրապետական ուսումնասիրություն  ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն, Մարդկային զարգացման միջազգային կենտրոն, ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտ, Երևան 2005 http://www.ICHD.org  
  4. Հայաստանի բնակչության շրջանում ծխախոտի տարածվածության համահանրապետական ուսումնասիրություն  ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն, Մարդկային զարգացման միջազգային կենտրոն, ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտ, Երևան 2005 http://www.ICHD.org  
  5. ԳԵԾՀ 2004, Հայաստան - Գլոբալ երիտասարդության ծխախոտի վերաբերյալ հետազոտություն http://www.cdc.gov/tobacco/global/gyts/GYTS_factsheets.htm / GYTS 2004 Armenia- Global Youth Tobacco Survey/ 
  6. Հայաստանի Հանրապետության □Գովազդի մասին□ օրենքը /Հաստատված ԱԺ կողմից 1996թ. ապրիլին, հաստատված ԱԺ կողմից 2002թ. հունիսի 26-ին, ուժի մեջ է 2002թ. օգոստոսի 12-ից/: /Law of Republic of Armenia on Advertising (Adopted by the National Assembly on April 1996 Adopted by the National Assembly on June 26, 2002 In force since August 12, 2002)/  
  7. Tobacco advertising  Marc C. Willemsen and Boudewijn de Blij, Dutch Foundation on Smoking and Health  

 

Համաճարակաբանական տեսություն 

 

Տուբերկուլոզով հիվանդացությունը և մասնագիտացված բժշկական օգնության կազմակերպման ժամանակակից ասպեկտները (Երևան քաղաքի օրինակի վրա) 1985-2003թթ տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող սոցիալ-տնտեսական փոփոխությունները հանգեցրել են տուբերկուլոզով առաջնային և ընդհանուր հիվանդացության 40-45%-ով աճին (աղյուսակ 1), մահացացության բարձրացմանը 2.9 անգամ` 100 000 բնակչի հաշվով, ինչպես նաև մի շարք այլ ցուցանիշների վատթարացմանը, այդ թվում նաև տուբերկուլոզի կլինիկական ձևերի որակական փոփոխության` ինֆիլտրատիվ և ֆիբրոզ-կավերնոզ ձևերի նշանակալից ավելացմամբ:  

 

 

1997-2003թթ ժամանակահատվածում ՏԲ առաջնային հիվանդների աճը պայմանավորված է հիվանդների հայտնաբերման ու առողջապահության կազմակերպման  բարելավմամբ, տուբերկուլզի դեմ պայքարի նպատակով ֆինանսավորման բարձրացմամբ:   

Առաջնային ախտորոշմամբ հիվանդների շրջանում տուբերկուլոզի կլինիկական ձևերի տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ հետազոտման ժամանակահատվածում բոլոր տարիներին տուբերկուլոզի կառուցվածքում գերակշռում է շնչառական օրգանների ՏԲ (85.5՞1.3-91.8՞1.0) (աղյուսակ 2):  

 

 

Հատուկ ուշադրության է առժանի ֆիբրոզ-կավերնոզ ՏԲ-ով հիվանդների աճը (1.2-1.8 անգամ), ինչը վկայում է հիվանդների ուշ հայտնաբերման մասին: Հաշվի առնելով, որ ֆիբրոզ-կավերնոզ ՏԲ-ը  զարգանում է 1-1.5 տարվա ընթացքում, հիվանդները շարունակում են մնալ չհայտնաբերված, որը կլինիկական տեսանկյունից կտրուկ նվազեցնում է բուժման արդյունավետությունը, իսկ համաճարակաբանական կողմից նպաստում է վարակի տարածմանը` հաշվի առնելով, որ մեկ բացիլազատ հիվանդը կարող է վարակել 10-14 առողջ մարդ:  

 

Տուբերկուլոզով հիվանդների թվի աճ դիտվել է է բոլոր տարիքային խմբերում, բայց այն առավելագույն է 18-59 տարեկան խմբերում: Հիվանդացածների 77.7%կազմում են տղամարդիկ:  Մահացության դեպքերի ամենամեծ թիվ դիտվել է 40-49 տարիքային խմբում:  

 

1990-1995թթ հակատուբերկուլոզային դեղամիջոցների դեֆիցիտի հետ մեկտեղ տեղի է ունեցել տուբերկուլոզի համաճարակաբանական ցուցանիշների վատթարացում, որի պատճառով որոշում է ընդունվել հանրապետությում ներդնել ԱՀԿ-ի կողմից առաջարված ԴՈԹՍ ռազմավարությունը (DOTS – directly - անմիջականորեն, observed -դիտարկվող, therapy – թերապիա, short- կարճաժամկետ): ԴՈԹՍ ռազմավարությունը հետապնդում է համաճարակաբանական իրավիճակի բարելավումը երկու ուղղություններով` հիվանդների հայտաբերմամբ և կարճաժամկետ բուժմամբ:  

 

Համաճարակաբանական և կլինիկական տեսանկյունից ԴՈԹՍ ռազմավարության գնահատման համար օգտագործվում է 2 չափանիշ` խորխի մանրէազերծումը (աբացիլավորում) բուժման ինտենսիվ փուլի ավարտին /smear conversion rate/ և բուժման արդյունավետությունը (treatment success rate)` հաշվի առնելով մանրէազերծումը: 

 

Բուժման ինտենսիվ փուլի (բուժման 2-րդ ամսվա) ավարտին խորխի փոխակերպման (կոնվերսիայի) արդյունքները վկայում են, որ խորխի մանրէազերծման ցուցանիշը բավականին բարձր է և կազմում  է 71%-84% ՏԲ առաջնային հիվանդների շրջանում: Բուժման 3-րդ ամսվա ավարտին սույն ցուցանիշը կազմում է 91,3-93,5 %: 

 

Խորխի մանրէազերծման այսպիսի բարձր ցուցանիշները պայմանավորված են նրանով, որ սույն հիվանդների բուժումը կազմակերպվել է ստացիոնարում բուժանձնակազմի անմիջական հսկողության ներքո` անմիջականորեն դիտարկվող թերապիա (DOT):

 

Ինտենսիվ փուլի ավարտին խորխի մանրէազերծման համեմատաբար ցածր ցուցանիշներ են արձանագրվել ռեցիդիվների շրջանում, և այն կազմել է 61,5%-73,6% բուժման 3-րդ ամսվա ավարտին, 80%` 4-րդ ամսվա ավարտին, ինչը կապված է այս կոնտինգենտի մոտ դեղորայքակայուն ձևերի առկայությամբ: Այդ իսկ պատճառով,  բուժման ճշգրիտ ռեժիմի նշանակման նպատակով անհրաժեշտ է հիմնվել դեղորայքազգայունության  արդյունքների վրա:

 

Այսպիսով, ԴՈԹՍ ռազմավարության արդյունավետության գնահատումը ցույց տվեց վերջինիս դրական ազդեցությունը Երևան քաղաքի համաճարակաբանական իրավիճակի վրա` հաշվի առնելով, որ հիվանդների գերակշռող մասի մոտ արձանագրվել է խորրխի մանրէազերծում բուժման ինտենսիվ փուլի ավարտին, ինչն էլ իր հերթին նպաստել է վարակի հետագա տարածման դադարեցմանը: 

 

Մինչդեռ, հարկ է նշել, որ բուժման արդյունավետության բարձրացման նպատակով անհրաժեշտ է մշակել և կիրառել անմիջականորեն դիտարկվող թերապիան բուժման ամբուլաոր փուլում (բուժման շարունակական փուլում, երբ հհիվանդը դուրս է գրվում ստացիոնարից):  


Աղբյուր`  

 

  1. Мкртчян М.А., Сафарян М.Д., Николаян Л.Т., Гаспарян Л.Л. Смертность больных туберкулезом по данным туберкулезного диспансера //Сб.научн.тр. ЕрМГУ-70, Ереван, 2000, с.339-340.                             
  2.  Мкртчян М.А., Сафарян М.Д.  Распространение туберкулеза в г.Ереване  // Сб. научн.тр. Ассоциации терапевтов-интернистов Армении, вып.3, Ереван, 2000, с.131-132.   
  3. Заболеваемость туберкулезом и современные аспекты организации специализированной медицинской помощи (на примере г.Еревана). Автореф.дисс канд., Ереван, 2006, 24 с.

 

Հեղինակ. Պրոֆ.Վ.Դավիդյանց Մ.Մեյմարյան, Լ.Նիազյան, Կ. Փամբուխչյան, Հ. Վարդումյան Հ.Մարգարյանց, Ա.Բազարչյան, Զ.Դարբինյան, Ա.Դավիդյանց
Սկզբնաղբյուր. Հայաստանի հանրային առողջության ամսական զեկույց 1-12.2006 No. 7, 2006
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Վարակիչ եվ մակաբուծային հիվանդություններով հիվանդացության ուսումնասիրությունը քաշաթաղի տարածաշրջանում

Մինչև այժմ բերված նյութերը հնարավորություն են տալիս գաղափար կազմել Քաշաթաղի տարածաշրջանում բնակչության առողջության, ինֆեկցիոն հիվանդությունների առաջացման...

Հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության համակարգի գործադրման ժամանակակից առանձնահատկությունները և հիգիենիկ բնագավառի կադրային ներուժի զարգացման նախադրյալները

Վերջին 10-ամյակում եվրոպական տարածաշրջանի մի շարք երկրներում տեղի են ունեցել քաղաքական, տնտեսական և սոցիալական ակնառու փոփոխություններ: Մի շարք երկրներում անկայուն տնտեսական իրավիճակը շարունակում է խորանալ շրջակա միջավայրի տասնամյակներ ձգվող բնափոխումներով...

Կլինիկական պրակտիկայում սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների համալրված կանխարգելում

Այս մեթոդական ձեռնարկը ներկայացնում է սրտաբանների, շաքարային դիաբետի,  աթերոսկլերոզի, հիպերթենզիայի Եվրոպական միությունների, շաքարային դիաբետի, ընտանեկան բժշկության...

Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման կարևորագույն խնդիրները

Բովանդակություն

Ներածություն  Ոչ վարակիչ հիվանդությունների պատճառները:4

Գլուխ 1

 Կանխարգելում: 7...

Քաղցկեղի համաճարակաբանությունը և հակաուռուցքային պայքարի օպտիմալացումը Հայաստանում

Բժշկագիտության զարգացումը և նվաճումները պայմանավորված են ոչ միայն հիվանդությունների պատճառագիտության և ախտածագման մասին գիտելիքների կուտակմամբ, վերջիններիս ախտորոշման...

Բժշկության և կենսաբանության մեջ տվյալների ներկայացումը և առաջնային անալիզը

Մաս I. Տվյալների ներկայացում  Ուսումնական ձեռնարկ 

Բովանդակություն

Պայմանական նշանների ցուցակ.................................................. ...

2005թ-ին իրականացված կենսաբանական և վարքագծային հետազոտությունների որոշ արդյունքների համեմատականը 2002թ-ի նմանատիպ հետազոտությունների արդյունքների հետ

Բնակչության տարբեր խմբերի շրջանում 2002թ. մարտ-ապրիլ ամիսներին անցկացվել են ՄԻԱՎ վարակի վերաբերյալ կենսաբանական և վարքագծային հետազոտություններ: Նմանատիպ հետազոտություններ անցկացվել են նաև 2005թ.-ին...

Հայաստանի բնակչության շրաջունում ալկոհոլի տարածվածության համահանրապետական ուսումնասիրություն

Նախաբան

2005թ-ի ապրիլի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը Հայաստանում իրականացվեց «Չափահասների շրջանում տարածված թմրամիջոցները» վերնագրով սոցիոլոգիական հարցումը...

Մալարիայի հետ մղման ծրագիրը հայաստանում. Առաջընթաց եվ գերակա խնդիրներ

Նախաբան

Մալարիան շարունակում է խոչընդոտել աշխարհի զարգացող շատ երկրների առողջապահության զարգացմանը: Մոլորակի բնակչության ավելի քան 2 միլիարդը...

Հայաստանի բնակչության շրջունում թմրամիջոցների տարածվածության համահանրապետական ուսումնասիրություն

Նախաբան

2005թ-ի ապրիլի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը Հայաստանում իրականացվեց «Չափահասների շրջանում տարածված թմրամիջոցները» վերնագրով սոցիոլոգիական հարցումը...

Նարկոլոգիա և տոքսիկոլոգիա
Հայաստանի Հանրապետությունում միավ վարակի վերաբերյալ կենսաբանական և վարքագծային հետազոտությունների արդյունքները (հոկտեմբեր-նոյեմբեր 2005թ.)

 Բովանդակություն

Հապավումներ ……………………………………………………........... 3  

Ներածություն ………………………………………………………........ 4 

1 Կենսաբանական հետազոտություններ ՄԻԱՎ վարակի վերաբերյալ … 5 

1.1 Ընտրանքային խմբերը …………………………………………........... 5 ...

Մեծահասակ բնակչության առողջության կարգավիճակ

Բնակչության ծերացումը մեր ժամանակի առավել երկարատև հեղափոխական գործընթաց է։ Նախկինում երբևէ այդքան շատ մարդ այսքան երկար չի ապրել (United Nations Center for Development and Humanitarian Affairs, 1991)։ Արդեն 1992թ. Շվեցիայի բնակչության 18% և Ճապոնիայի և ԱՄՆ-ի բնակչության 13% կազմում էին 65 տարեկան և բարձր տարիքի մարդիկ։ Ֆրանսիայում մեծահասակները կազմում են 14%։ Բնակչության ծերացումը, որը նախկինում դիտվում էր որպես արդյունաբերական զարգացած երկրներին բնորոշ պատահական միտում, ներկայումս ընդունում են որպես գլոբալ երևույթ...

Երևան քաղաքում բնակչության շտապ բժշկական օգնության (ՇԲՕ) դիմելիության բնութագիրն ըստ նոզոլոգիական խմբերի 2004թ. ընթացքում և կանչի ելքի վերլուծությունր 2001-2004թթ. ժամանակահատվածում

Վերջին տարիներին Երևան քաղաքում դիտվում է բնակչության ՇԲՕ դիմելիության աճ: Բնակչության բարձր պահանջարկի պատճառներից մեկը հանդիսանում է առաջնային բժշկասանիտարական օգնության օղակներում կանխարգելիչ ուղղության թուլացումը, ինչպես նաև հիվանդությունների քրոնիզացումը...

Թռչնի գրիպի համաճարակաբանություն

Թռչնի գրիպը (avian influenza) – սուր, բարձր վարակելիությամբ օժտված վիրուսային վարակ է` մարսողության և շնչական համակարգերի ախտահարմամբ, որին բնորոշ է բարձր մահացությունը...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ